Թրամփը մտադիր է արագացնել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին

Թրամփը մտադիր է արագացնել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է նախատեսվածից շուտ սկսել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Համապատասխան հայտարարությունը նա արել է Պահպանողական քաղաքական գործունեության (CPAC; Conservative Political Action Congress) խորհրդաժողովում:

«Մենք կկառուցենք պատը: Իրականում ամեն ինչ շատ շուտ կսկսվի: Շատ ավելի շուտ, քան նախատեսվում էր: Շատ, շատ շատ ավելի շուտ»,-ասել է նա, գրում է Lenta.ru-ն BBC News-ի վրա հղումով:

Նա հավաստիացրել է հավաքվածներին, որ իր համար առաջին տեղում միշտ լինելու են ամերիկացիները, և խոստացել է կենտրոնանալ «վատ մարդկանց երկրից արտաքսելու վրա»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն անհապաղ կսկսի պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին: Նախապատրաստական միջոցառումները պետք է ավարտվեն 180 օրվա ընթացքում: Իր վերջին հարցազրույցներից մեկում Թրամփը հաստատել է, որ սկզբում ԱՄՆ-ում պատ կկառուցեն Մեքսիկայի հետ սահմանին, իսկ հետո փոխհատուցում կպահանջեն հարևաններից: Ֆինանսավորման աղբյուրները նշված չեն:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն իր հերթին հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի վճարելու ԱՄՆ հետ սահմանին պատի կառուցման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---