Ռուսաստանի վարչապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ: Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների սերտ համագործակցությունը աջակցում է հայ-ռուսական գործընկերական հարաբերությունների զարգացմանը տարբեր բնագավառներում: Վստահ եմ, որ Ձեր առաջիկա պաշտոնական այցելությունը Ռուսաստան հավելյալ խթան կդառնա երկկողմանի կապերի զարգացմա համար: Ձեզ հետագա հաջողություններ եմ մաղթում պատասախանատու պաշտոնում ի բարորություն Հայաստանի Հանրապետության եւ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման»,- ասվում է Վիկտոր Զուբկովի ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---