Փորձագետ. Նոր սրացումը Կովկասում կարող է վտանգել ԱՄՆ հարաբերությունները ՌԴ, Թուրքիայի և Իրանի հետ25 փետրվարի 2017 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն պետք է համագործակցի Ռուսաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդպիսի կարծիք է հայտնել նյույորքյան Միջազային գործերի խորհրդի փորձագետ, պրոֆեսոր Քերի Կավանոն, որը նախկինում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն էր Եվրասիայում հակամարտությունների կարգավորման գծով: Փետրվարի 23-ին Միջազգային գործերի խորհրդին կից Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տարածած հուշագրում նա զգուշացրել է, որ բռնության նոր բռնկումը Հարավային Կովկասում կարող է վտանգել Վաշինգտոնի հարաբերությունները Մոսկվայի, Անկարայի և Թեհրանի հետ: «ԱՄՆ նախագահն արդեն հայտարարել,է, որ մտադիր է գործակցել ՌԴ հետ: Ղարաբաղյան կարգավորման հարցում համատեղ գործողությունները կարող են մեկնակետ դառնալ այլ ոլորտներում երկու երկրների ջանքերի համար»: Հուշագիրը հորդորում է ԱՄՆ վարչակազմին ավելի ակտիվ գործակցել ՌԴ հետ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: «Դա առավելապես նախընտրելի հարթակն է ԱՄՆ-ՌԴ գործակցության համար, որտեղ կողմերը նպաստում են ընդհանուր, կասկածի տակ չդրվող հարցերի լուծմանը, նվազեցնում են հակամարտության հավանականությունը և նպաստում են խաղաղ կարգավորմանը»,-ասել է Կավանոն, որը 1999-2001թթ. եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: «Սխալ է կարծել, թե Մինսկի գործընթացը արդյունք չտվեց: Այն փաստը, որ վերջին շրջանում լայնածավալ հակամարտություն չի եղել, ինքնին խոսուն է».-ասել է նա: Փորձագետը վստահ է, որ անհրաժեշտ է գործնականում կիրառել տարածաշրջանում վստահության ու անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցները և անկախ մեխանիզմ ստեղծել, որը կքննի միջադեպերը շփման գծում, ինչը թույլ կտա կրճատել հրադադարի խախտումները: «Այդ հակամարտության կարգավորումը բոլորի շահերից է բխում», -հավելել է Կավանոն, գրում է ՏԱՍՍ-ը: Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական հարձակումը կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել և հետ շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: Ընթերցեք նաև.ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի հարձակման փորձի մասին տեղյակ են պահվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |