Եռացատկորդ Լևոն Աղասյանը` Բալկանյան երկրների չեմպիոն

Եռացատկորդ Լևոն Աղասյանը` Բալկանյան երկրների չեմպիոն

PanARMENIAN.Net - Եռացատկորդ Լևոն Աղասյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը հայտնել է, որ կապանցի աթլետը 16 մ 39 սմ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ:

«8 մարզիկ է ներկայացրել մեր երկիրը Բելգրադում: Հիմա հայ աթլետները Սերբիայի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը: Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցած 8 մարզիկներից 5-ը կմասնակցեն կրկին Բելգադում կայանալիք մայրցամաքային առաջնությանը, որը տեղի կունենա մարտի 3-5-ը»,- ասել է Նարինե Շահբազյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---