«Օսկար». Լավագույն ֆիլմը Բարի Ջենքինսի «Լուսնի լույսն» է27 փետրվարի 2017 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որին աշխարհի տարբեր անկյուններում հետևում են միլիոնավոր մարդիկ: «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը», սակայն մինչև այդ սխալմամբ հաղթող է հայտարարվել է Դեմիեն Շազելի «Լա Լա Լենդը»։ «Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Էմմա Սթոունը («Լա Լա Լենդ»),«Լավագույն դերասան»՝ Քեյսի Աֆլեքը («Մանչեսթերը՝ ծովի մոտ»): «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը հաղթել է «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն օպերատորական աշխատանք» (օպերատոր՝ Լինուս Սանդգրեն) և «Լավագույն երգ» անվանակարգերում՝ City of Stars երգով: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մախերշալա Ալին («Լուսնի լույսը»), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Վիոլա Դևիսը («Պատնեշներ»): «Լավագույն վավերագրական ֆիլմ» է ճանաչվել «Օ'Ջեյ. պատրաստված է Ամերիկայում»-ը, որն, ի դեպ, պաշտոնապես ճանաչվել է «Օսկար»-ի պատմության մեջ ամենաերկար տևողությամբ ֆիլմը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» է ճանաչվել իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»: «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում հաղթել է «Կենդանապոլիս»-ը: «Լավագույն սցենարիստ» անվանակարգում արձանիկը շնորհվել է Բարի Ջենքինսին («Մանչեսթերը՝ ծովի մոտ»): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |