ՀՀ պատանի թենիսիստները հնարավոր է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը

ՀՀ պատանի թենիսիստները հնարավոր է մասնակցեն Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի պատանի թենիսիստները կմասնակցեն Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնել է Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը:

«Հիմա երիտասարդների հետ մեծ հույսեր ենք կապում: Նախատեսում ենք հուլիսին պատանիներից (մինչև 18 տարեկան) և աղջիկներից (մինչև 15 տարեկան) կազմված 2 խումբ ուղարկել Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի առաջնություն: Ապրիլի 27-30-ը կայանալիք երկրի առաջնությունից հետո ֆեդերացիայի մարզչական կազմը վերջնականապես կորոշի Եվրոպայի առաջնությանը մասնակցող թենիսիստների ցանկը:

Օգոստոսի վերջին Ֆրանսիայում տեղի կունենա մինչև 12 տարեկանների առաջնությունը: Այդ տարիքային խմբում Հայաստանի առաջնություն կանցկացնենք մարտի 23-26-ը»,- նշել է Սարգսյանը, մեջբերում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությանը մասնակցել է 64 թենիսիստԵրեւանից, Գյումրիից, Վանաձորից և Արցախից: Փետրվարի 26-ին կայացած եզրափակիչներում որոշվել են առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները.

Տղամարդիկ՝ Մեսրոպ Ղուկասյան, Ալեքսանդր Դիարյան, Ռուբեն Գայբակյան, կանայք՝ Ռուբինա Վարդանյան, Հասմիկ Խաչատրյան, Լուիզա Նազարյան, տղամարդկանց զուգախաղ՝ Ալեքսանդր Դիարյան/Վարուժան Բաղդասարյան, Ռուբեն Գայբակյան/Գևորգ Աբրահամյան, Վարդգես Սարոյան/Սերգեյ Սիմոնյան, կանանց զուգախաղ՝ Ռուբինա Վարդանյան/Դիանա Խոջագորյան, Լուիզա Նազարյան/Էլեն Բախչաջյան, Հասմիկ Խաչատրյան/Մարինա Գալստյան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---