Թրամփը մտադիր է ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը

Թրամփը մտադիր է ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը

PanARMENIAN.Net - Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի, Վաշինգտոնի ծախսերը պաշտպանության ոլորտում պետք է աճեն, իսկ Պետքարտուղարությանը հատկացվող գումարները, օրինակ, շրջակա միջավայրի պաշտպանության համար, առաջարկվում է կրճատել: Այդ մասին ասվում է բյուջեի նախագծում, որը Սպիտակ տունը պետք է փետրվարի 27-ին ուղարկի դաշնային գերատեսչություններին, հայտնում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով:

Երկու իրազեկ աղբյուրներից մեկի խոսքով, Թրամփը խնդրել է ավելացնել Պենտագոնին հատկացվող գումարը, մասնավորապես, նավաշինության, ռազմական ինքնաթիռների, ինչպես նաև Օրմուզի նեղուցում և Հարավչինական ծովում ավելի առանցքային ներկայություն ապահովելու համար:

Պարբերականի երկրորդ զրուցակիցը պատմել է, որ Պետդեպարտամենտի բյուջեն կարող է կրճատվել 30 տոկոսով:

Երկու պաշտոնյաներն էլ չեն ցանկացել, որ իրենց անունները հրապարակվեն, քանի որ բյուջեի նախագիծը դեռ չի հրապարակվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---