Ռուսաստանը կողմ է քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին

Ռուսաստանը կողմ է քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:

«Մենք կողմ ենք, որ բանակցություններին մասնակցեն նաև այլ ներկայացուցիչներ...բավականին սուր է դրված քրդերի մասնակցության հարցը: Մենք կողմ ենք, որ քրդերի ներկայացուցիչները ներգրավված լինեն»,-հայտարարել է Բոգդանովը «Մերձավոր Արևելք. Երբ կգա վաղը» թեմայով խորհրդաժողովում, որի կազմակերպիչն էր «Վալդայ» բանավիճային ակումբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Միջսիրիական բանակցությունները գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո փետրվարի 23-ին կրկին վերսկսվեցին Ժնևում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---