Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակչի 2 մասնակիցը հայտնի են27 փետրվարի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Կանանց շախմատի աշխարհի կիսաեզրափակիչը բավականին լարված է անցել։ Կոստենյուկ-Մուզիչուկ զույգում վերջինս առավելության է հասել 2 պարտիայում էլ և նվաճել է եզրափակչի ուղեգիր, իսկ ահա Հարիկա-Տան Չժունչին զույգը կիսաեզրափակիչն ավարտել է 1-1 հաշվով և ստիպված է եղել խաղալ թայ-բրեյք։ 25 րոպե + յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով խաղացվել է 2 պարտիա՝ կրկին 1-1 արդյունքով: Նշանակվել է 10 րոպե + 10 վայրկյան հավելումով պարտիաներ։ Շատ լարված պայքարում շախմատիստուհիները կրկին պայքարն ավարտել են 1-1 հաշվով՝ ստիպված լինելով շարունակել պայքարը 5 րոպե + 3 վայրկյան հավելումով ժամանակակարգով։ Կրկին ոչ ոքի։ Խաղարկվել է «Արմագեդոն», ըստ որի սպիտակներին տրվում է 5, իսկ սևերին 4 րոպե ժամանակ, ընդ որում սպիտակները պետք է պարտադիր հաղթեն, քանի որ անգամ ոչ ոքիի դեպքում հաղթանակը տրվում է սևերին։ Տան Չժունչին ընտրել է սև գույնը, հաղթել է և նվաճել եզրափակչի ուղեգիր, որտեղ կհանդիպի Աննա Մուզիչուկին, գրում է Chess.am-ը։ Շախմատի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչը կմեկնարկի փետրվարի 27-ին։ Աշխարհի նոր չեմպիոնուհու անունը իմանալու համար հետևեք խաղերին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |