Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է չեզոք գոտում թողած զոհերի անունները

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է չեզոք գոտում թողած զոհերի անունները

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է փետրվարի լույս 25-ի գիշերը ղարաբաղյան դիրքերը գրոհած զոհված դիվերսանտների անունները՝ Աբդուլլաև Ագշին Իսմաիլ օղլու, Նազարով Շախլար Յաշար օղլու, Ղաշիմլի Թուրալ Աբդուլ օղլու, Գադիմով Զուլֆի Ռահիմ օղլու և Ջաֆարով Զաքիր Նազիմ օղլուն:

Ավելի վաղ ՀՀ ՊՆ և Արցախի ՊԲ-ն հայտնել էին, որ ադրբեջանական կողմից հարձակման հետևանքով ադրբեջանցի դիվերսանտներ են սպանվել, որոնց դիերը գտնվում են չեզոք գոտում:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---