Փարիզում հայ երիտասարդները ցույց կանեն՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչության

Փարիզում հայ երիտասարդները ցույց կանեն՝ ընդդեմ  ադրբեջանական քարոզչության

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա ցույց՝ ընդդեմ ադրբեջանական քարոզչության:

«ՍԴՀԿ Նազարբեկ» երիտասարդական միությունը, տարբեր երիտասարդական միությունների հետ միասնական ճակատ կազմելով, ադրբեջանական համակարգի ստախոսություններին հակազդելու փորձեր է անում:

«Ադրբեջանական կողմի քայլերի նպատակն է հայերին որպես մարդասպաններ ներկայացնել՝ արդարացնելով պատերազմական իրավիճակը: Մենք՝ երիտասարդներս, պիտի շարունակենք պայքարել մենատեր, ցեղապաշտ և ֆաշիստական Ադրբեջանի դեմ», - ասված է միության հաղորդագրությունում:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---