Այսօր Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ վարչապետի հանդիպումներ ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, Եվրասիական տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտայի, Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---