26 պատգամավոր ստորագրել է «հաց բերող» Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը

26 պատգամավոր ստորագրել է «հաց բերող» Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը

PanARMENIAN.Net - 26 պատգամավոր ստորագրել է հաց բերող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աժ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Գրառման մեջ ներկայացված է երաշխավորությունը ստորագրած պատգամավորների ցուցակը. Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Ռուբեն Հակոբյան, Ալեքսանդր Արզումանյան, Լյուդմիլա Սարգսյան, Հայկ Խաչատրյան, Նաիրա Զոհրաբյան, Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Միքայել Մանուկյան, Միքայել Մելքումյան, Տիգրան Ներսիսյան, Լեւոն Դոխոլյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Իշխան Խաչատրյան, Լյովա Խաչատրյան, Վահան Կարապետյան, Հրանտ Դավթյան, Մերուժան Սիմոնյան, Արմեն Ավետիսյան, Էլինար Վարդանյան, Ստեփան Մարգարյան, Վահե Հովհաննիսյան, Արայիկ Աղաբաբյան:

Փաստաթուղթը ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազին:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պատրաստվում են հանդես գալ պատգամավորական երաշխավորությամբ և միջնորդել, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանին ազատեն կալանքից: Նա 17 օր շարունակում է հացադուլը:

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---