ԱՀ ՊՆ. Ադրբեջանական գրոհայինների դիակները հանվել են չեզոք գոտուց

ԱՀ ՊՆ. Ադրբեջանական գրոհայինների դիակները հանվել են չեզոք գոտուց

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը:

Փետրվարի 27-ին Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ փետրվարի լույս 25-ի գիշերն ադրբեջանական դիվերսիայի կասեցման ընթացքում սպանված դիվերսանտների մարմինների տարհանման գործընթացը ժամանակին չի իրականացվել ոչ թե արցախյան, այլ ադրբեջանական կողմի մեղքով, քանի որ վերջինս խախտել է բանակցությունների ընթացքում նախապես ձեռքբերված պայմանավորվածությունը:

Տարհանումը պիտի տեղի ունենար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---