ԱԺ-ում քննարկվում է վարորդների տուգանքների բեռի թեթևացումը

ԱԺ-ում քննարկվում է վարորդների տուգանքների բեռի թեթևացումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ասել է, որ այդ բարեփոխումների նպատակը պետք է լինի նաև ճանապահային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախատումների համար նշանակվող տուգանքների արդյունքում քաղաքացիների վարչական բեռի թեթևացումը:

Նախագիծը մշակվել է ոստիկանության կողմից նախապատրաստված, կառավարության կողմից հավանության արժանացած ճանապարահային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն:Ճանապարհային ոստիկանության համակարգում բարեփոխումներ իրականացնելու հանձնարարականը տրվել է 2016 թ. նոյեմբերի 2-ին Հանրապետության նախագահի կողմից:

«Այս նախագծով առաջարկվում է վերացնել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու հիմքով դրանց նկատմամբ 25 և 50 տոկոսի չափով հաշվարկվող ավելացումների ինստիտուտի կիրառությունը: Արդյունքում ակնկալվում է ունենալ տուգանքների հաշվառման, գանձնման առավել պարզ, մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ համակարգ»,- ասել է փոխոստիկանապետը:

Պատգամավոր Վարդան Մկրտչյանը նշել է, որ օրենքի այս նախագիծը թեթևացնելու է վարորդների տուգանքների բեռը, գրում է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---