Արարատի, Արմավիրի մարզերում և Գորիսում մառախուղ է28 փետրվարի 2017 - 08:47 AMT PanARMENIAN.Net - Արարատի, Արմավիրի մարզերում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Այս մասին հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մանրամասներ ՀՀ ճանապարհների մասին փետրվարի 28-ի ժամը 08.00-ի դրությամբ: Նշվում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Մասնավորապես, փակ է Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը: Հանրապետության տարածքում փետրվարի 28-ին, մարտի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 3-4-ը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ անձրև: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |