Ստամբուլում կալանավորվել է Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչը

Ստամբուլում կալանավորվել է  Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ին Ստամբուլում բերման ենթարկված գերմանական Die Welt թերթի Թուրքիայի ներկայացուցիչ Իլքեր Դենիզ Յուջելը կալանավորվել է:

Նա կալանավորվել է «Ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով: Նրան ուղարկել են Ստամբուլի դատարան, թուրքական NTV-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դատախազության կողմից դատարանին ուղարկված նամակում ասվել է, որ կասկածյալը լրագրության քողի տակ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ղեկավարներից մեկի` Ջեմիլ Բայըքի հետ ռեպորտաժ է պատրաստել, որով և փորձել էր օրինականացնել PKK-ի գործունեությունը:

Ըստ այդ նամակի` նա իր հեղինակած նյութերից շատերում Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից քուրդ զինյալների դեմ իրականացվող գործողությունների դեմ բացասական ընկալումներ էր ստեղծել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---