Արհեստական բանականությունը սովորել է ծրագրեր գրել

Արհեստական բանականությունը սովորել է ծրագրեր գրել

PanARMENIAN.Net - Քեմբրիջի համալսարանի ու Microsoft-ի մասնագետները մշակել են նոր ծրագիր, որն ինքը կարող է ծրագրեր գրել՝ այլ ծրագրերից կոդ վերցնելով ու տարբեր կոդերի կտորները համադրելով։ Նոր՝ DeepCoder ծրագրին աշխատելու համար անհրաժեշտ է միայն մուտքի և ելքի տվյալները:

Այծմ գոյություն ունեն ծրագրավորման բազմաթիվ լեզուներ՝ տարբեր մակարդակների: Ընդ որում, ծրագրավորողները հաջող աշխատանքի համար երբեմն ստիպված են լինում միանգամից մի քանի լեզու սովորել: Ընդ որում, ծրագրավորումը սովորաբար հասանելի չէ մարդկանց, որոնք չեն սովորել մեքենայական լեզուները:

DeepCoder նոր ծրագիրը, հեղինակների պնդմամբ, ապագայում ծրագրավորելու հնարավորություն կտա անգամ այն մարդկանց, ովքեր չգիտեն ծրագրավորման ոչ մի լեզու: Դրա համար նրանք պետք է ընդամենը բառերով նկարագրեն, թե ինչ արդյունքի են ուզում հասնել: Նկարագրությանը համապատասխան ծրագիրը DeepCoder-ն ինքը կգրի, գրում է N+1-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---