ՌԴ-ն ու Իսրայելը Լապշինին տեսակցելու համար Ադրբեջանի պատասխանին են սպասում

ՌԴ-ն ու Իսրայելը Լապշինին տեսակցելու համար Ադրբեջանի պատասխանին են սպասում

PanARMENIAN.Net - ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը:

«Դեռ այդ մասին ոչինչ հայտնի չէ»,- ասել է փաստաբանը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Փաստաբանի խոսքով՝ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատան աշխատակիցները սպասում են Լապշինի հետ հանդիպման մասին դիմումի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխանին. «Այդ առնչությամբ դիմում եղել է: Սպասում են ադրբեջանական կողմի պատասխանին»:

Չերնինը նաև մեկնաբանել է Բաքվում կնոջ հետ Լապշինի հնարավոր հանդիպման մասին հաղորդագրությունները: «Դա դեռ հարցականի տակ է»,- ասել է զրուցակիցը:

Ավելի վաղ Բաքվում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Դենիս Ապաշկինը «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել է, որ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից Լապշինի հերթական այցելությունը կկայանա համապատասխան թույլտվություն ստանալուց հետո, որի մասին ռուսական կողմն արդեն դիմել է Ադրբեջանի իշխանություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---