Եվրահանձնաժողովը դրական է գնահատում Հայաստանի գործողությունները Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում

PanARMENIAN.Net - Եվրոպական հարեւանության քաղաքականության (ENP) Գործողությունների ծրագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում արված աշխատանքը, դրական գնահատական է ստացել Եվրահձնաժողովի կողմից: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արմեն Բայբուրդյանը: Նրա խոսքերով, ՀՀ-ն բոլոր հարցերով կատարել է մեկ տարվա ծրագիրը եւ պատրաստ է ENP-ի իրագործման շարունակությանը: «Այսօր Երեւանում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի օրակարգում այնպիսի հարցեր էին, ինչպես ոչ միայն ԵՄ-ի հետ համագործակցության մեխանիզմները, այլեւ ֆինանսավորումը: Մենք նաեւ քննարկել ենք տարածաշրջանային հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, տարածաշրջանային ինտեգրումը եւ ԵՄ հետ համագործակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի ստեղծումը»,- նշել է Բայբուրդյանը:



Հիշեցնենք, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության Գործողությունների ծրագիրը ընդունվել է 2006 թվականի նոյեմբերի 14-ին:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---