Ռուսաստան. Գերագույն դատարանը չեղյալ է համարել հայի սպանության մեջ մեղադրվողի արդարացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Գերագույն դատարանը չեղյալ է համարել մերձմոսկովյան գնացքում հայաստանցի Արթուր Սարդարյանի սպանության մեջ մեղադրվողի արդարացումը: Տուժածների փաստաբաններն ու պետական մեղադրողը պնդում էին, որ առաջին ատյանի դատարանում խախտվել են քրեա-դատավարական օրենսդրության նորմերը: Գերագույն դատարանը ճանաչել է տուժածների եւ մեղադրող կողմի դրույթները, բավարարել է բողոքարկումը: Տուժածների փաստաբան Սիմոն Ծատուրյանի խոսքերով, գործն ուղարկվել է Մոսկվայի մարզային դատարան նոր քննության:



19-ամյա Արթուր Սարդարյանը սպանվել է 2006 թվականի մայիսի 25-ին: Նա էլեկտրագնացքով մեկնում էր տուն Պուշկինո: Երբ գնացքը գտնվում էր «Կլյազմա» կայարանում, վագոն են ներխուժել երկու երիտասարդ, որոնցից մեկը վազել է դեպի Արթուրը եւ վանկարկելով «Փառք Ռուսաստանին» մեջքից մոտ հինգ դանակի հարված է հասցրել մեջքին եւ գլխին:



Շուտով օրինապահ մարիմնների աշխատակիցները ձերբակալել են հարձակվողներից մեկին: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (ազգային ատելության հողի վրա կատարված սպանություն): Սակայն 2007 թվականի մայիսի վերջում, ատենակալները, չնայած վկաների ցուցմունքներին, արդարացրել էին երիտասարդին: Հանցագործության երկրորդ մասնակցին այդպես էլ չեն գտել, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---