Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի նշանակած փաստաբանից

Լապշինը հրաժարվել է Ադրբեջանի նշանակած փաստաբանից

PanARMENIAN.Net - Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալությանը մարտի 1-ին հայտնել է փաստաբան Սաֆար Հուսեյնովը:

Փաստաբանի խոսքով՝ Լապշինը երկրորդ փաստաբանի կարիք չունի և հրաժարվել է վերջինիս ծառայություններից: Հուսեյնովի և Լապշինի միջև պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Այժմ նրա պաշտպանությունն ապահովում է Լապշինի ընտանիքի կողմից նշանակված փաստաբան Էդուարդ Չերնինը:

Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ-ի և Իսրայելի դեսպանատների աշխատակիցներն ադրբեջանական կողմի պատասխանին են սպասում ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ հանդիպման դիմումի կապակցությամբ: Դատավարության ժամկետների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---