Իրանը չեղարկել է իր մասնակցությունը Թուրքիայում անցկացվող ըմբշամարտի մրցաշարերին 1 մարտի 2017 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է, որ չի մասնակցելու մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում անցկացվելիք ըմբշամարտի միջազգային մրցաշարերին: Իրանական թիմերը Թուրքիա չեն մեկնելու իսլամական հանրապետության սպորտի նախարարության ցուցումով: Նշվում է, որ նախարարության որոշման վերաբերյալ որևէ պարզաբանում չի ներկայացվել, Hurriyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Իրանի ըմբշամարտի ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Պատկան մարմինների արգելքի պատճառով չեղյալ է հայտարարվել մեր մասնակցությունը մարտի 4-5-ին և 12-ին Թուրքիայում կայանալիք մրցաշարերին»: Վերջին շրջանում Անկարայի և Թեհրանի միջև առկա լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհուրդը հետաձգել էր Իրանում կազմակերպվելիք գործարար համաժողովը: Փետրվարի 25-ին Թեհրանում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում նախատեսվում էր նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի այցը Իրան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |