2 մարտի 2017 - 08:51 AMT
Երևանում, Արարատում ու Արմավիրում մառախուղ է

Արարատի և Արմավիրի մարզերում մառախուղը պահպանվում է: Այս մասին հաղոդրդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մարտի 2-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ ճանապարհների մասին տեղեկատվություն:

Նշվում է, որ փակ են Ուրասար-Կաթնաղբյուր հիմնական և այլընտրանքային ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Երևանում մարտի 2-ին, 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: Ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ:

Հանրապետության տարածքում մարտի 2-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: