Թաթոյան. Արթուր Սարգսյանի առողջության պահպանումը մեզ համար առաջնային է

Թաթոյան. Արթուր Սարգսյանի առողջության պահպանումը մեզ համար առաջնային է

PanARMENIAN.Net - Ավելի արդյունավետ կլինի, եթե «հաց բերող» Արթուր Սարգսյանի բուժումը կազմակերպվի քաղաքացիական հիվանդանոցային պայմաններում: Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մեր աշխատակիցներն այսօր առավոտ շուտ եղել են «Դատապարտյալների հիվանդանոցում», ստուգել ենք բոլոր հանգամանքները: Արթուր Սարգսյանը նաև մեր աշխատակիցներին է ասել, որ հրաժարվում է տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց: Նրա առողջության պահպանման հարցը ինձ, նաև մեր աշխատակիցների համար առաջնային է», - հավելել է Թաթոյանը, մեջբերում է Aysor.am-ը:

Ինչպես հայտարարել էր ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունը, Սարգսյանը հրաժարվել է բուժումը շարունակել քաղաքացիական հիվանդանոցում:Արթուր Սարգսյանը արդեն 21 օր է, ինչ հացադուլի մեջ է:

Արթուր Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան:

Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Կարդացեք նաև՝ ՄԻՊ ներկայացուցիչներն ամեն օր կայցելեն Արթուր Սարգսյանին

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---