MUNDUS VINI գինու հեղինակավոր մրցույթում ՀՀ-ն 23 մեդալ է նվաճել՝ առաջ անցնելով Վրաստանից

MUNDUS VINI գինու հեղինակավոր մրցույթում ՀՀ-ն 23 մեդալ է նվաճել՝ առաջ անցնելով Վրաստանից

PanARMENIAN.Net - Հայաստանը 2017-ին բարձր արդյունքներ է գրանցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած MUNDUS VINI 20th Grand International Wine Awards միջազգային մրցանակաբաշխությանը: Մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի և 13 արծաթ:

Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:

Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություն՝ գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ և փրփրուն գինիներ:

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացված էին մոտ 6.000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրից: Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովան (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիան (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիան (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանը (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում` մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի և Հունգարիայի հետ: Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել է մոտ 200 հեղինակավոր մասնագետից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաև ներկայացուցիչ Հայաստանից` Տրինիտի ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:

Հայկական գինիները համտեսելու նպատակով MUNDUS VINI 20th Grand International Wine Awards մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ընթացքում «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:

Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը և նոր գործընկերների բացահայտմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---