ՀՀ ԱԳՆ ղեկավարը այցելելու է Բելգիա, Լյուքսեմբուրգ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-12-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնական պատվիրակության կազմում կմասնակցի ՀՀ նախագահի Բելգիա կատարելիք աշխատանքային այցին: Բրյուսելում հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Եվրոպահայերի 2-րդ համագումարին, որտեղ նշվելու է նաեւ Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 20-ամյակը:



Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարարը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի ամենամյա նիստին: Հոկտեմբերի 19-21-ը նախատեսվում է ՀՀ ԱԳ նախարարի աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---