Սիրիական բանակը վերանվաճել է Պալմիրան

Սիրիական բանակը վերանվաճել է Պալմիրան

PanARMENIAN.Net - Սիրիական կառավարական բանակը վերագրավել է երկրի կենտրոնական մասում գտնվող Պալմիրա քաղաքը, որը կորցրել էր 2016 թվականի դեկտեմբերին «Իսլամական պետության» սրընթաց գրոհից հետո:

Այդ մասին է հայտնել սիրիական ՍԱՆԱ գործակալությունը: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, իր հերթին, զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Պալմիրայում ռուս-սիրիական համատեղ օպերացիայի հաջող ավարտի մասին:

«ԻՊ»-ն գրավել էր Պալմիրան 2015 թվականին, ինչից հետո պայթեցրել էր համաշխարհային ժառանգության կարգավիճակ ունեցող բազմաթիվ հուշարձաններ, սպանել պեղումներով զբաղվող հնագետներին: 2016 թվականի մարտին քաղաքն ազատագրվել էր, սակայն դեկտեմբերին սիրիական բանակը կրկին կորցրել էր այն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---