3 մարտի 2017 - 08:43 AMT
Աշտարակ քաղաքում և Արմավիրի մարզում մառախուղ է. Լարսը բաց է

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և Արմավիրի մարզում մառախուղ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով մարտի 3-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհների անցանելիության մասին տեղեկատվություն:

Բացի այդ, դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-34-րդ կմ-ը:

Հանրապետության տարածքում մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ կնվազի 2-3 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: