ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Երևան

ՌԴ խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով կժամանի Երևան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական պատվիրակությունը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ, մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Երևան:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, պատվիրակությունն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին: Կողմերը կքննարկեն երկկողմ խորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները»:

«Հայ և ռուս պատգամավորների ուշադրության կենտրոնում կլինեն միջխորհրդարանական հարթակներում, այդ թվում ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ և այլ կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում համատեղ աշխատանքը», - լրագրողների հետ զրույցում ասել է Պետդումայի ներկայացուցիչը:

Պատվիրակության կազմում կլինեն ՌԴ Պետդումայի երեք հանձնաժողովների նախագահները. ԱՊՀ և եվրասիական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, տրանսպորտի և շինարարության հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը, քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական և կրոնական կազմակերպությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Գավրիլովը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---