Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի հանրության ներկայացուցիչների հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետի պաշտոնում Ռուսաստան կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության (ՌՀԲՀԸ) ղեկավարության հետ: Ինչպես հաղորդում է ՌՀԲՀԸ-ն, հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը կարեւորել է Ռուսաստանի հանրության գործունեությունն, ուղղված միջպետական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը, բարձր է գնահատել ընթացիկ տարվա սեպտեմբերին հանրապետությունում իր մասշտաբներով աննախադեպ Ռուսաց լեզվի օրերի անցկացումը, նվիրված Ռուսաց լեզվի տարվան, որ ուղղված էին տեղեկատվական եւ գրական կապերի ակտիվ զարգացմանը, որոնք կազմում են երկու եղբայրական ժողովրդների հոգեւոր միասնության հիմքը:



Սերժ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Երեւանում հայ-ռուսական բարեկամության հուշարձանի ստեղծմանը, մշակութահումանիտար մի շարք այլ համատեղ նախագծերի իրականացմանը:



Հանդիպմանը մասնակցել են հայկական պատվիրակության անդամներ` առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը, պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սմբատյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---