Համացանցում հայտնվել է Ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը (վիդեո) 3 մարտի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի նոր թրեյլերը, որտեղ գլխավոր դերերը կատարում են Քրիստիան Բեյլը և Ժան Ռենոն: «Կայսրությունները փլուզվում են: Սերը փրկվում է: Օսկար Այզեկը, Շառլոտտա լե Բոնը և Քրիստիան Բեյլը The Promise անվանումով հզոր ֆիլմում»,-ասվում է ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում #KeepThePromise հեշթեգով տեղադրված թրեյլերի նկարագրության մեջ: Ֆիլմը կցուցադրվի կինոթատրոններում 2017-ի ապրիլի 21-ից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը իր` Elton John AIDS հիմնադրամի (EJAF) 25 ամյակին նվիրված բարեգործական ճաշկերույթին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը: Հիմնադրամի ամենամյա բարեգործական ճաշկերույթը կազմակերպվում է «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո: Երեկոյին ներկա են եղել հոլիվուդյան աստղեր: Երեկոյի ընթացքում հանգանակվել է ռեկորդային՝ 7 միլիոն դոլար: «Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |