Հայկական Shadowmatic խաղը հասանելի է դարձել նաև Android-օգտատերերի համար

Հայկական Shadowmatic խաղը հասանելի է դարձել նաև Android-օգտատերերի համար

PanARMENIAN.Net - Հայկական Triada Studio ընկերության ստեղծած Shadowmatic խաղը հասանելի է դարձել նաև Android համակարգով աշխատող սմարթֆոնների ու պլանշետների օգտատերերի համար՝ հայտնվելով Google Market-ում:

2015-ի հունվարին լույս տեսած խաղն մինչև այժմ հասանելի էր միայն iOS-օգտատերերի համար: Խաղն նվաճել է բազմաթիվ տիտղոսներ ու մրցանակներ: 2015 թվականի հունիսին Shadowmatic-ը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը` դառնալով մրցանակին արժանացած առաջին հայկական խաղը:

Խաղը հասանելի է անվճար ներբեռնման համար: 4 ունիկալ սենյակում առաջին 14 մակարդակներն անցնելուց հետո խաղացողները կարող են ակտիվացնել խաղի մնացած մասը մեկանգամյա վճարում կատարելով:

Android-օգտատերերը կարող են ներբեռնել խաղն այստեղ:

Խաղը նաև արժանացել է 2 մրցանակի DevGAMM Awards-ում, ինչպես նաև ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում և Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Հոնկոնգում և Թայվանում խաղը հաղթել է «Ամենանորարարական խաղ iPhone-ի համար» անվանակարգում, իսկ Կորեայում ստացել «Լավագույն բեսթսելեր iPhone-ի համար» կոչումը: Հավելվածն արժանացել է նաև բազմաթիվ այլ մրցանակների:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---