3 մարտի 2017 - 12:18 AMT
«Խելացի քաղաքի» հայեցակարգը կմշակվի մինչև 2017-ի նոյեմբեր

«Խելացի քաղաքի ստեղծման մասին» հայեցակարգը նախատեսվում է մշակել մինչև 2017 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակը: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Հայեցակարգի մշակման նպատակով նախարարությունը համագործակցում է Երևանի քաղաքապետարանի և «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ:

«Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 13-ին Երևանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Համարվում է, որ «Խելացի քաղաքը» կարող է ապահովել մատչելի բնակարանաշինություն, նվազեցնել էներգիայի սպառումը և աղտոտող արտանետումների մակարդակը: