3 մարտի 2017 - 12:38 AMT
Փաշինյան. ԱԺ-ում կերոսինի մասին բարձրացված հարցը լուծված է

Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կերոսինի վերաբերյալ բարձրացված հարցը լուծվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

«Քիչ առաջ երկրորդ հեռախոսազրույցն ունեցա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Կերոսինի մաքսազերծման հարցը լուծված է», - գրել է պատգամավորը:

Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վարչապետից հետաքրքրվել էր, թե ինչու ընկերությունները չեն կարողանում ազատ Հայաստան կերոսին ներկրել, չէ որ վարչապետը հայտարարել էր, թե յուրաքանչուրը կարող է Հայաստան ներկրել ցանկացած ապրանք:

Կարապետյանը պատասխանել էր. «Ինչ հայտարարել եմ, տեր եմ: Ավելին, ձեր հորդորը, պարոն Փաշինյան, տեղ է հասել, և օգնականս զբաղվում է դրանով»: