WMO. Անտարկտիկայում ջերմաստիճանը հասել է ռեկորդային 17.5 աստիճանի ըստ Ցելսիուսի 3 մարտի 2017 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխություններն արդեն լրջորեն ազդում են Անտարկտիկական թերակղզու վրա: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն (WMO) այն համարում է Երկիր մոլորակի ամենաարագ տաքացող շրջաններից մեկը: Կազմակերպության վերջին զեկույցում ասվում է, որ այդ շրջանում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը: Անտարկտիկական թերակղզու հյուսիսային ծայրամասում գտնվող արգենտինյան հետազոտական «Էսպերանսա» բազայում օդի ջերմաստիճանը հասել է 63.5 աստիճանի ըստ Ֆարենհեյտի, կամ 17.5 աստիճանի ըստ Ցելսիուսի: Գիտնականները ջերմաստիճանի բարձրացման պատճառով բավականին վտանգավոր երևույթ են ֆիքսել՝ սառույցի շերտի լուրջ անկայունության վտանգ կա: Անտարկտիդայի ափամերձ շրջաններն ըստ կազմակերպության, վերջին 50 տարում տաքացել են Ցելսիուսի 3 աստիճանով: Եթե ջերմաստիճանի բարձրացման հետևանքով Արևմտյան Անտարկտիդայի սառույցները հալվեն, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա ավելի քան 3 մետրով: Արդյունքում կհեղեղվեն հսկայական ափամերձ տարածքներ, այդ թվում մեծ ծովափնյա քաղաքներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |