ԵՄ բոլոր երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը

ԵՄ բոլոր երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը

PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր 28 երկրները հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկմանը, որով Ուկրաինայի քաղաքացիները կարող են 90 օրով մուտք գործել ԵՄ առանց մուտքի արտոնագրի:

ԵՄ անդամ պետությունների դեսպանները մարտի 2-ին հավանություն են տվել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ ոչ պաշտոնական համաձայնագրին, որը ձեռք էր բերվել փետրվարի 28-ին Եվրախորհրդարանի և ԵԽ Խորհրդի հետ: Այժմ այդ նորամուծությունը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանում, իսկ հետո կփոխանցվի Եվրոպայի խորհուրդ համապատասխան օրենք ընդունելու համար, գրում է Deutsche Welle-ն:

ԵՄ տարածք մուտք գործելու համար Ուկրաինայի քաղաքացիները պետք է կենսաչափական անձնագրեր ունենան:

Փետրվարի 27-ին Եվրամիության Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ վիզաների չեղարկմանը: «2017-ի փետրվարի 27-ին Խորհուրդը հավանություն է տվել Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի չեղարկման վերաբերյալ որոշմանը, որով Վրաստանի քաղաքացիները կարող են ԵՄ մեկնել մինչև 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում»,-ասվում է որոշման մեջ:

ԵՄ Խորհուրդը նաև հավանություն է տվել երրորդ երկրների հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի կասեցման մեխանիզմին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---