Գերմանիայում 2 քաղաք արգելել է թուրք նախարարներին քարոզել հօգուտ Էրդողանի 3 մարտի 2017 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զայբեկչիին արգելել են քարոզչություն անել Քյոլնի շրջաններից մեկում: Մարտի 2-ին քաղաքի իշխանությունները մերժել են Եվրաթուրքական դեմոկրատների միավորման հայտը ելույթների համար հարթակ տրամադրելու վերաբերյալ: Ենթադրվում էր, որ մարտի 5-ին միավորումը թատերականացված բեմականացում է իրականացնելու, սակայն, հետո ծրագրում հայտնվեց «զեկույց Թուրքիայի նախագահական համակարգի մասին» կետը, որն էլ մերժել է Քյոլնի վարչակազմը: Նույն օրը, մարտի 2-ին Բադեն Վյուրտեմբերգի երկրամաս Գագենաու քաղաքի իշխանությունները մերժել են Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բողդագի նմանատիպ միջոցառումը: Քաղաքի դահլիճներից մեկը վարձակալվել էր այդ նպատակով Էրդողանին մոտ միավորման կողմից, գրում է Deutsche Welle-ն: Որպես բողոքի նշան Բոզդագը նույն օրը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի արդարադատության նախարարի հետ: Նա մեղադրել է Գերմանիայի իշխանություններին խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքն անտեսելու մեջ: 2 շաբաթ առաջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել Էրդողանի 10.000 կողմնակիցների առջև գերմանական Օբերհաուզենում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |