Հունվար-փետրվարին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21.6%-ով 3 մարտի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 309.628 մարդ, որը 21.6 տոկոսով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի փետրվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 136.263 մարդ՝ 18.5 տոկոսով գերազանցելով 2016-ի նույն ամսվա ցուցանիշը: 2017-ի հունվար-փետրվար ամիսներին` 2016-ի նույն ամիսների հետ համեմատած՝ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորհոսքի 19.8 տոկոս աճ: «Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին երկու ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 2576 տոննա ապրանք, որը 49.4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ամիսների ցուցանիշը: 2017-ի փետրվար ամսին «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 4224 մարդ՝ 2016-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 233 տոկոսով: Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-փետրվար ամիսներին ուղևորահոսքը 150 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած: «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-փետրվար ամիսներին, 2016-ի նույն ամիսների հետ համեմատած, 9.9 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դիվանագետների համահայկական խորհուրդ․ Արտաքին քաղաքական ռազմավարության սկզբունքային փոփոխություն է պետք Նշվում է, որ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է բխի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |