Վարդան Օսկանյանը Էլմար Մամեդյարովի հետ չի հանդիպելու Նյու-Յորքում

PanARMENIAN.Net - «Նյու-Յորք այցելության ժամանակ ես չեմ հանդիպելու Ադրբեջանի արտգործնախաար Էլմար Մամեդյարովի հետ, քանի որ մեր հանդիպումը չի նախատեսված օրակարգով»,- Երեւանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, նախատեսված է հանդիպում Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Համանախագահները ինձ տեղեկացնելու են այն մասին` ինչ պայմանավորվածություններ են եղել Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հանդիպման ժամանակ»,- ասել է Օսկանյանը:



Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեկնելու է Նյու-Յորք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Հոկտեմբերի 3-ին ծրագրված է Վարդան Օսկանյանի ելույթը ընդհանուր քաղաքական քննարկումներին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---