Հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ այցելությունը Ղարաբաղի հակամարտության գոտի

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների երկրորդ այցելությունը Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու կկայանա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը: Նրա խոսքերով, այժմ վաղ է որեւէ կոնկրետ բան խոսել այդ մասին: «Սակայն այն, որ այցելությունները շարունակվելու են, ես ոչ մի կասկած չունեմ»,- ասել է Սմբատյանը:



Հիշեցնենք, որ 2007 թվականի հունիսի 28-ին ՌԴ-ում երկու երկրների դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլ-Բյուլողլու նախաձեռնությամբ կայացել էր հայ եւ ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչների այցելությունը Ստեփանակերտ, Երեւան եւ Բաքու:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---