Վարչապետը կմեկնի Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին![]() 4 մարտի 2017 - 11:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ վարչապետի համապատասխան որոշումը տեղադրված է կառավարության E-gov.am կայքում: Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ: Եվրասիական տնտեսական միությունում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները Բիշքեկ քաղաքում մարտի 7-ին կանցկացնեն Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բաքըտժան Սագինտաևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։ ![]() ![]() Սարգսյանը նշել է նաև, որ նշանակմանը դեմ են արտաքին գործերի նախարարությունում Ըստ Մելքումյանի՝ Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ Մարուքյանի խոսքով՝ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն
Վարչապետի խոսքով՝ իր արած հայտարարությունների մասով քրգործեր կան, որոնք կարող են կոնկրետ հարցերի պատասխաններ տալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |