ԿԽՄԿ. Արևմտյան Մոսուլում ԻՊ-ն, հավանաբար, քիմզենք է կիրառել 4 մարտի 2017 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան Մոսուլում մարտերի ժամանակ, որի արևմտյան մասն ահաբեկչական «Իսլամական պետության» հսկողության տակ է, հավանաբար, քիմիական զենք է կիրառվել: Այդ մասին մարտի 3-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ): «Վերջին 2 օրում Մոսուլի արվարձանի հոսպիտալ է տեղափոխվել 5 երեխա և 2 կին, որոնց ախտանիշերը համապատասխանում են քիմիական նյութերի ազդեցությանը»,-ասել է ԿԽՄԿ մերձավորարևելյան բաժնի ղեկավար Ռոբերտ Մարդինին, գրում է Deutsche Welle-ն: Կազմակերպությունը խորապես մտահոգված է այդ հանգամանքով և դատապարտում է քիմզենքի կիրառումը: Ըստ CNN-ի, վերջին շաբաթվա ընթացքում Մոսուլի արվարձանի հոսպիտալում արդեն 12 հիվանդ կա նմանատիպ ախտանիշերով: Հավանաբար, սա քիմիական զենքի առաջին կիրառումն է Մոսուլում ԻՊ-ից այդ քաղաքի ազատագրման մեկնարկից ի վեր: ԱՄՆ իշխանություններն ավելի վաղ զգուշացրել էին, որ ԻՊ-ն կարող է իպրիտի պարունակությամբ զենք կիրառել՝ կասեցնելու համար Մոսուլի ազատագրումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |