ՅՈւՆԻՍԵՖ. Մեկ շաբաթում արևմտյան Մոսուլից 15.000 երեխա է փախել 4 մարտի 2017 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Մեկ շաբաթում արևմտյան Մոսուլից 15.000 երեխա է փախել: Փախստականների հոսքն աճել է քաղաքի այդ հատվածում հակաահաբեկչական գործողության ակտիվացման հետևանքով: Այդ մասին հայտնել է ՄԱԿ Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Կառավարական զորքերը փորձում են ազատագրել Մոսուլի արևմտյան հատվածը, որը վերահսկում են «Իսլամական պետության» գրոհայինները: Մարտի 3-ին Ժնևում կայացած ճեպազրույցում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանվածների քանակն ամեն օր համալրվում է մոտ 4000-ով, իսկ վերաբնակներն արտակարգ օգնության կարիք ունեն: Այսօրվա դրությամբ Մոսուլից փախած երեխաների ընդհանուր թիվը հասնում է 100.000-ի: «Իրաքյան բանակը տարհանում է խաղաղ բնակիչներին: Պատրաստվելու ժամանակը սահմանափակ է, ուստի ժամանած մարդիկ նվազագույն անհրաժեշտ իրերն ունեին, ոչ ավելին»,-ասել է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Բաստյեն Վինյոն Ժնևում տեղի ունեցած ճեպազրույցում: ՅՈւՆԻՍԵՖ-ը ապահավում է երեխաներին առաջին անհրաժեշտության իրերով, ցուցաբերում է բժշկական և հոգեբանական օգնություն: Արևելյան Մոսուլն ամբողջությամբ ազատագրվել է իրաքցի զինվորականների և ԱՄՆ գլխավորած կոալիցիայի համատեղ ջանքերով: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարեց ԻՊ գրոհայիններից արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Մարտական գործողություններին մասնակցում է Իրաքի բանակի 9-րդ զրահատանկային դիվիզիան, ՆԳՆ արագ արձագանքման ստորաբաժանումները և «Ալ Հաշդ աշ Շահաբի» շիա աշխարհազորի մի մասը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |