«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսի հայազգի ներկայացուցիչը կկատարի Gravity երգը (վիդեո)

«Եվրատեսիլ-2017»-ում Կիպրոսի հայազգի ներկայացուցիչը կկատարի Gravity երգը

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթում Կիպրոսը կներկայացնի հայազգի երգիչ Հովիկ Դեմիրճյանը: Նա ներկայանալու է Gravity երգով, որի տեսահոլովակն արդեն ներկայացվել է:

Հովիկ Դեմիրճյանը ելույթ է ունենալու մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Այդ օրը ելույթ է ունենալու նաև Հայաստանը ներկայացնող Արծվիկը:

Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն: Երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---