ԱՄՆ-ն զինվորական նոր ստորաբաժանումներ կտեղակայի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ն զինվորական նոր ստորաբաժանումներ կտեղակայի Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Պենտագոնը հրաման է արձակել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածքում նոր ռազմական հատուկ ստորաբաժանումներ տեղակայելու մասին ահաբեկչության դեմ պայքարն ակտիվացնելու համար:

Ինչպես ABC News հեռուստաալիքի եթերում պատմել են ԱՄՆ մասնագետները, նոր վարչակազմը կողմ է հատուկ գործողությունների անցկացմանը ԱՄՆ սահմաններից դուրս և որոշել է ավելացնել դրանց քանակը Եմենում, Սիրիայում և Իրաքում: Իսլամիստական խմբավորումների դեմ պայքարելու համար զինվորակններ կգործուղվեն էլիտար «Դելտա» ջոկատից և ԱՄՆ ՌԾՈւ հատուկ նշանակության SEAL ուժերից: Այդ որոշման մասին պաշտոնապես չի հայտարարվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Թրամփի օրոք հարվածներն «Ալ Քայեդային» և ԻՊ-ին կավելացվեն, ինչը թույլ կտա զինվորական հրամանատարությանը ժամանակին անցկացնել հետախուզական և հարձակողական գործողություններ»,-ասել է հեռուստաալիքին անվտանգության գծով փորձագետ Մայքլ Փրիջենտը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով նորագույն «Ջերալդ Ֆորդ» ավիակրի նավաստիների առջև, հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հզորացնելու է իր ռազմածովային ներուժը սեփական ափերից հեռու գործողություններ իրականացնելու համար, այդ թվում ահաբեկչության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---