Էրդողանն ու Ահմադինեջաթը պայմանավորվել են Իրանն ու Թուրքիան կապող երկաթուղու կառուցման հարցով

PanARMENIAN.Net - Նյու-Յորքում անցնող ՄԱԿ-ի 62-րդ նստաշրջանի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջաթի կողմից համաձայնություն է կայացվել Իրանն ու Թուրքիան իրար կապող երկաթգծի կառուցման մասին: «Դեռ ճշտված չէ` որտեղից է անցնելու երկաթգիծը, սակայն գոյություն ունեն երկու տարբեր նախագծեր, որոնք նախատեսում են երկաթգծի կառուցումը Վանա լճի հյուսիսից եւ հարավից»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Իսմեթ Յիլմազը:



Նրա խոսքերով, Իրանի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ երկաթուղու կառուցման մասին համաձայնության հաստատումից հետո, նրանք տվյալ հարցը քննարկել են Իրանի տրանսպորտի նախարար Մուհամեդ Ռահմատիի հետ, ով նշել է, որ իրանական կողմը կարող է իրականացնել նախագիծը իր հաշվին: «Արդեն հաջորդ շաբաթ Իրան է ուղղարկվելու թուրքական պատվիրակությունը երկաթգծի կառուցման հարցը քննարկելու համար: Մեր կարծիքով, ավելի իրատեսական է երկաթուղու կառուցումը Վանա լճի հյուսիսային կողմից»,- ամփոփել է Յիլմազը, հաղորդում է 1news.az-ը:



Նշենք, որ ավելի վաղ Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Թուրքիա իրանական գազի մատակարարման մասին, ինչին խիստ բացասական ռեակցիա են տվել ԱՄՆ նախագահի վարչակազմում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---