Վրաստանի ընդդիմությունը պահանջելու է արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում

PanARMENIAN.Net - Երեկ Թբիլիսիում ձերբակալվել է Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին, ով անցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլլին ընդդիմդիր ուժերի շարքերը: Գլխավոր դատախազությունը արդեն նրան մեղադրանքներ է ներկայացրել Վրաստանի ՔՕ չորս հոդվածներով. 181` շորթում, 194` գումարների լվացում, 332` լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անբարեխղճություն: Սեպտեմբերի 27-ի երեկոյան «Միասնական Վրաստանի շարժում» ըննդիմադիր կուսակցության գրասենյակի մոտ բախում է կայացել ոստիկանության եւ Օկրուաշվիլիի կողմնակիցների միջեւ:



Արդյունքում, ձերբակալվել է 10 մարդ, ովքեր փորձել են փակել տրանսպորտի ճանապարհը Թբիլիսիի Ատոնելի փողոցի վրա, որտեղ գտնվում է Օկրուաշվիլիի կուսակցության գրասենյակը: Այսօր կուսակցության գրասենյակի շենքը, որտեղ գիշերը խուզարկություն է անցկացվել, շրջափակման մեջ է վերցվել Վրաստանի ոստիկանության կողմից:



Այսօր ցերեկը մի քանի ընդդիմադիր կուսակցություններ մտադիր են խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց անկացնել Օկրուաշվիլիի ձերբակալման դեմ` պահանջելով նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնել:



Օկրուաշվիլիի կողմնակիցները հայտնել են նրա ձերբակալման հանգամանքերի մասին: Պատգամավոր Գիյա Ցագարեյշվիլին Թբիլիսիի «Իմեդի» հեռուսաընկերության ուղիղ եթերում ասել է. «Ես եւ Օկրուաշվիլիի մի քանի կոմղնակիցները գտնվում էինք կուսակցության գրասենյակում եւ քննարկում էինք ապագայի ծրագրերը: Այդ պահին շենք ներխուժեցին ոստիկանության մոտ հարյուր աշխատակից, որոնց մի մասը դիմակավորված էին: Սադրանքներից եւ անփութություններից խուսափելու համար Օկրուաշվիլին խնդրել է մեզ եւ իր թիկնապահներին հանգստություն պահպանել: Օկրուաշվիլին, առանց դիմադրության հանձնվել է ոստիկանությանը»:



Նախկին նախարարի մեկ այլ կողմնակցի, Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Լեւան Նիկոլեյշվիլիի խոսքերով, «ոստիկաններն իրենց անհարմար էին զգում Օկրուաշվիլիին ձերբակալելիս», հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:



Նշենք, որ ավելի վաղ Իրակլի Օկրուաշվիլին մեղադրել էր Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հայտնի գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանության կազմակերպման փորձի մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---