ԱՄՆ հրեաները հաստատել են Էրդողանին իրենց աջակցությունը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ պայքարում

PanARMENIAN.Net - Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ հրեական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության հերքման հարցերը: Թուրք վարչապետը գտնում է, որ Ցեղասպանության ճանաչման մասին պահանջները «հիմնավորված չեն եւ հաստատված չեն որեւէ գիտական եւ պատմական ապացույցներով»: «Վարչապետը կոչ է արել Թուրքիային եւ Հայաստանին ստեղծել համատեղ հանձնաժողով պատմական փաստերի հետազոտման համար եւ սպասում է, որ ԱՄՆ հրեական համայնքը կաջակցի Թուրքիային տվյալ հարցում»,- ասվում է հանդիպման արդյունքները ներկայացնող մամլո հաղորդագրության մեջ: «Ժամանակ առ ժամանակ կարող են տարաձայնություններ լինենլ բարեկամների միջեւ, ինրպես օրինակ, Հակաանվանարկման լիգայի կողմից (ADL) ցեղասպանության ճանաչումը: Սակայն այդ հարցը չպետք է առարկա լինի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ճանաչման համար: Մենք գտնում ենք, որ հարցերը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ` կապված պատմության հետ, պետք է կարգավորեն կողմերը, այլ ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը կամ ցանկացած այլ երկրի խորհրդարանը: Դա քաղաքական հարց չէ, իսկ կոնգրեսականները պատմաբաններ չեն: Ես գտնում եմ, որ պետք է կենտրոնանանք ապագայի վրա, այլ ոչ թե անցյալի: Եթե հրեական համայնքը, Միացյալ նահանգներն ու Կոնգրեսը ցանկանում են օգնել, ապա նրանք պետք է հաշտեցնեն Թուրքիային եւ Հայաստանին ապագա սերունդների համար»,- հանդիպումից հետո ասել է ADL-ի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը, հաղորդում է NTV MSNBC-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---