Լոքյան. Գյուղոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով կավելացնենք 4 մարտի 2017 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության ոլորտում ոչ ֆորմալ զբաղվածների թիվը նախատեսվում է մինչև 2025թ. 10%-ով ավելացնել: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաև ոլորտում գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Քննարկվել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները: «Մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով ավելացնել. դա նշանակում է` մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-ներ և շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս: Երկրորդ կարևոր պայմանը ՀՆԱ-ի որոշակի մակարդակի հավասարեցման խնդիրն է: Հաշվարկվել է, որ 2025 թվականի դրությամբ, առանձին վերցված, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60%-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 %-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի քան 30%-ը: Երրորդ կարևոր չափելի հասկացողությունը, որ մենք ֆիքսել ենք ռազմավարությունում, մարդկային կապիտալի որակի հետ կապված փոփոխությունն է երկրում, միջին և բարձրագույն կրթությամբ մարդկանց թվի որոշակի սահմանի ապահովումը: Ուրեմն, այս երեք չափելի արդյունքներով մենք պետք է առաջնորդվենք ռազմավարությունը յուրաքանչյուր տարվա վերջում գնահատելու համար»,- նշել է նախարար Լոքյանը: Նախարարն անդրադարձել է նաև բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրներին, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերին, ինչպես նաև տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքներին: Նախարարի կողմից ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Քննարկման մասնակիցները, ողջունելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ներկայացրել են տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի հիմնարար խնդիրների լուծմանն ուղղված իրենց տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև համագործակցելու և նոր գաղափարներով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հանդիպումները դարձնել շարունակական: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |